Հայ բժիշկերի կյանքից
ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը
![ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը](up/article/big/file_48940_753115.jpg)
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում բացված աշխատասենյակ-թանգարանում այսուհետև կարելի է ծանոթանալ Հայաստանում նեյրովիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի անցած ուղուն: Մասնագետ, որ միշտ բարձր է գնահատել սպիտակ խալաթի պատիվը և հպարտությամբ կրել այն։
Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի այս նախաձեռնությունն անվանի բժշկի մեծ վաստակի արժանի գնահատականն է։ Նա իր գործընկերոջը բնութագրում է որպես բժիշկ-լեգենդ և անկրկնելի մարդ։
Արա Մինասյանի հավաստմամբ ամբողջ Հայաստանը գիտեր, որ նրա տան դուռը կարելի է թակել օրվա ցանկացած ժամին, անգամ գիշերը, և բժիշկը պատրաստ կլինի մեկնելու շրջան՝ հիվանդին զննելու: Անվանի մասնագետը գիշեր, թե ցերեկ ժողովրդի կողքին էր բոլոր ժամանակներում։ «Անգամ 70-ն անց տարիքում, երբ իմանում էր, որ ծանր դեպք ունենք՝ անտրտունջ գալիս էր, որպեսզի հիվանդի և իր գործընկերների կողքին լինի»,մտաբերում է տնօրենը։
Մեծ է պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի վաստակը Հայաստանում բժշկագիտության ամենաբարդ բնագավառներից մեկի՝ նեյրովիրաբուժության զարգացման գործում: Նա շուրջ 60 տարի առաջ հիմնադրելով հանրապետությունում առաջին նեյրովիրաբուժական բաժանմունքը՝ կատարել է բազմաթիվ բարդ վիրահատություններ: Մեր երկրում առաջինն է կիրառել անգիոգրաֆիայի մեթոդը գլխուղեղի և ողնուղեղի հիվանդությունների ախտորոշման համար:
Վաստակաշատ գիտնականը նաև հմուտ մանկավարժ էր: Պրոֆեսորը ստեղծել է իր ուրույն՝ Զոհրաբյանական նեյրովիրաբուժության դպրոցը Հայաստանում, դաստիարակել նեյրովիրաբույժների մի քանի սերունդ:
Սուրեն Զոհրաբյանը միջազգային ճանաչում ունեցող խոշոր գիտնական էր: Նա ընտրվել է Նեյրովիրաբույժների ընկերության ու Եվրասիական նեյրովիրաբուժական ակադեմիայի պատվավոր անդամ:
Նյարդավիրաբույժը լուրջ ավանդ է ունեցել թե Հայրենական մեծ պատերազմի, թե Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորների շուտափույթ ապաքինման գործում:
1977թ.-ից պրոֆեսորն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նեյրովիրաբուժության բաժանմունքում որպես կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր-կոնսուլտանտ: 96-ամյա պրոֆեսորը դեռ մինչև ամիսներ առաջ զինվորական կարգապահությամբ ու բարեխղճորեն շարունակում էր աշխատել, իր բազմամյա փորձն և մասնագիտական հմտությունները փոխանցել գործընկերներին ու երիտասարդ բժիշկներին:
Անվանի պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանն ապրիլի 5-ին կդառնար 97 տարեկան։ Ամիսներ առաջ նա հրաժեշտ տվեց կյանքին` իր սաներին և սերունդներին պատգամելով կոչումով բժիշկ լինելու բանաձևը:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը ԵՊԲՀ. 10 հայ գիտնականների հայտնի գյուտերը](up/article/small/file_62551_9731349.jpg)
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին ԵՊԲՀ. Հուշեր բժշկական մեկդարյա բուհի հասակակից Իդա Մովսեսյանի մասին](up/article/small/file_62143_2534369.jpg)
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին ԵՊԲՀ. Մարդկանց սրտերը վիրահատելով. բժշկագիտության նվիրյալ Ալեքսանդր Միքայելյանի հիշատակին](up/article/small/file_61379_9112626.jpg)
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
![](images/calendar.png)
![Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը Պետրոս Թովմասի Թաշճյան. ծննդյան 155-ամյակը](up/article/small/file_61260_9979485.jpg)
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
![](images/calendar.png)
![Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին Հրաչյա Խաչատուրի Բունիաթյան. ծննդյան 115 ամյակին](up/article/small/file_61216_4608683.jpg)
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան ԵՊԲՀ. Անվանի բժիշկ-գիտնական Ռաֆայել Ստամբոլցյանն այսօր կդառնար 100 տարեկան](up/article/small/file_61214_1333580.jpg)
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
![](images/calendar.png)
![Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը](up/article/small/file_61151_3530674.jpg)
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
![](images/calendar.png)
![Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը Ջեյմս Ֆիլիպի Բաղյան. ծննդյան 70 ամյակը](up/article/small/file_61103_1348808.jpg)
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
![](images/calendar.png)
![Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան) Անդրեյ Արկադիի Բաղդասարով (Բաղդասարյան)](up/article/small/file_61070_778596.jpg)
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
![](images/calendar.png)
![Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը Ստեփան Եղիայի Արսլանյան. ծննդյան 200-ամյակը](up/article/small/file_60979_1046664.jpg)
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
![](images/calendar.png)
![Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի Ծննդյան 145 ամյակը. Աստվածատուրով Միխաիլ Իվանի](up/article/small/file_60869_5137849.png)
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
![](images/calendar.png)
![Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ Ծննդյան 125 ամյակը ԱՍԼԱՆ ԱՆՆԱ ՄԸՐԳԸՐՏԻ](up/article/small/file_60866_4031440.png)
Իսկական անունը՝ Ասլանյան Աննա Մկրտչի: Բժիշկ-ծերունաբան, ակադեմիկոս, Ռումինիայի գիտության վաստակավոր գործիչ:
Ծնվել է 1897 թ. հունվարի 1-ին, Ռումինիայի Բրըիլա քաղաքում...
![](images/calendar.png)
![Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ Ալթունյան Ասատուր–Արամ Թադեվոսի. Ծննդյան 165 ամյակի առթիվ](up/article/small/file_60656_7787127.jpg)
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, հասարակական և ազգային գործիչ
Ծնվել է 1857 թ. մարտի 21 թ., Սեբաստիայում...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի ԵՊԲՀ-ն` երկրորդ ընտանիք. ի հիշատակ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի](up/article/small/file_58641_7035699.jpg)
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների կտրվածքով կարևոր ներդրում են ունեցել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն